Լուրեր էին տարածվել, որ Էմիլի Ռատակովսկին բաժանվում է Սեբաստիան Բեր-ՄակՔլարդից։ Սակայն մոդելը երկար ժամանակ չէր մեկնաբանում բաժանման մասին լուրը։ Միայն վերջերս նա հաստատեց, որ ազատ է և պատրաստ է նոր հարաբերությունների։
Էմիլի Ռատակովսկին ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։ Մոդելը նախօրեին դիմում է ներկայացրել Մանհեթենի Գերագույն դատարան։ Կայքը պնդում է, որ տեսել է փաստաթղթերը և հավելել, որ ամուսնալուծությունը վիճելի է։