fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության նախարարության արձագանքումն ու բարելավման ուղիները» թեմայով 2-օրյա աշխատաժողովը, որին մասնակցել են գերատեսչության ղեկավար անձնակազմը:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, արձագանքման բոլոր պլանները, վերանայման գործընթացներն ու առողջապահության բնագավառի արձագանքման արդիական ու ճկուն համակարգ ունենալու ուղղությունները:

Նշենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Սենդայի ծրագիրը, որով հաստատվել են կայուն զարգացման հիմնական թիրախները և այդ թիրախներին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների փաթեթը: Դրանց իրագործման դեպքում կապահովվի համայն մարդկության կայուն զարգացումը մինչև 2030 թվականը:

Այս ուղղությամբ առողջապահության նախարարությունն իրականացրել է ահռելի աշխատանք, գործակցել է ինչպես պետության կառավարման տարբեր մարմինների, այնպես էլ մի շարք միջազգային կառույցների և ոչ պետական կազմակերպությունների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առողջապահության կառավարման համակարգի ու ենթակառուցվածքների բարելավման, աղետից կամ արտակարգ դեպքերից հետո առողջապահական համակարգի մարտունակության պահպանման հարցերը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ