Առողջապահություն
11:07 30/04/2021

536 նոր դեպք, 964 ապաքինված ու 21 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216064 դեպք, որոնցից 198135-ն` առողջացած, 4108-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 4596 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 536 նոր դեպք: Ունենք 964 առողջացած և 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1018 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12803 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 983656 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ