fbpx
Առողջապահություն

Ուժը կորցրած է ճանաչվել 5-ՆՕԿ (նիտրօքսոլին) դեղի գրանցումը Հայաստանում

Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

«Դեղի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք է հանդիսացել արտադրող դեղագործական ընկերության կողմից ներկայացված գրությունն առ այն, որ սերիաների ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում ի հայտ է բերվել որակի անհամապատասխանություն, մասնավորապես` թույլատրելի սահմաններից դուրս 5,7-դինիտրոքվինոլին-8-օլ-ի խառնուրդի առկայություն:
Նախարարի հրամանի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արդեն իսկ իրականացվել է հետկանչի և ոչնչացման աշխատանքները»:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2962392664001843

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ