Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը անդրադարձել է` Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հայտարարություններին այն մասին, որ դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին ձերբակալել են անանուն աղբյուրի հրապարակման հիման վրա։ Նա մանրամասնել է, թե ինչպես է ձայնագրությունը և գրությունը հասել քրեական ոստիկանության պետին։
««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ՍԴ-ում պարբերաբար կրկնում է, որ Արմեն Չարչյանին ձերբակալել են անանուն աղբյուրի հրապարակման հիմման վրա: Դա սուտ է:
Հունիսի 18-ին Չարչյանի ժողովի ձայնագրությունը մեր աղբյուրից ստացել ենք ժամը 13:57… Ժամը 14:14 ես այդ ձայնագրությունը ուղարկել եմ Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ու զանգել-ասել եմ, թե երբ ու որտեղ է այն կատարվել:
Ժամը 14:40 նոր այդ ձայնագրությունը հայտնվեց համացանցում՝ «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքում (երևի սա է անանուն աղբյուրը): Ժամը 15:20 այդ ձայնագությունը, բոլոր մանրաամսներով, հրապարակվեց Fip.am «Փաստերի ստուգման հարթակում», իսկ ժամը 14:45-ին Արթուր Սաքունցի ստորագրությամբ գրությունը ուղարկվեց Քրեական ոստիկանության պետին:
Հիմա չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե Արթուր Սաքունցը:)))»,֊գրել է Իոնիսյանը


