Թագավորական կենսագիր Սալի Բեդել Սմիթը պատմել է, թե ինչ է պահվում Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու պայուսակում: Պարունակությունը բավականին հակիրճ է՝ ընդամենը մի քանի իր: Այս մասին գրում է The Sun- ը:
Ըստ Սմիթի՝ թագուհին պարբերաբար այնտեղ պահում է անանուխի կոնֆետներ, կարդալու ակնոց, Clarins ապրանքանիշի շրթներկ, գրիչ և փոքրիկ հայելի: Նա ուտելուց հետո սովորաբար թարմացնում է շրթներկը:
Երբ Թագուհին կիրակի օրը եկեղեցի է հաճախում, նա իր հետ վերցնում է նվիրատվությունների համար որոշակի քանակի առձեռն թղթադրամ:
Ըստ մեկ այլ արքայական փորձագետի՝ թագուհին անընդհատ պայուսակում պահում է ընտանեկան լուսանկարներ, օրագիր, թերթերից խաչբառերով տետր, և, հնարավոր է, սմարթֆոն: