Ժամանց

Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքները՝ սուրբծննդյան սպասումով

Ձմեռային տոներին ընդառաջ համաշխարհային մայրաքաղաքները կերպարանափոխվում են: Սուրբծննդյան ոգին թևածում է ամենուր՝ վառվում են ամանորյա լույսերը, իսկ կենտրոնական հրապարակներում հայտնվում են շքեղ տոնածառեր:

Լոնդոնում Սուրբ ծնունդը սպասված տոն է: Որպես կանոն՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը սկսում են զարդարել հոկտեմբերից:


Անգլիացիների ամենասիրելի տոնին նախ կերպարանափոխվում են խանութների ցուցափեղկերը: Մեկ գիշերվա ընացքում ապակիների հետևում հայտնվում են եղնիկների փայլփլուն արձանիկեր, փոքրիկ տոնածառեր և այլ զարդեր:

Այս տարի Քարնաբի սթրիթի դիզայնի հիմքում անգլիական Queen խմբի «Բոհեմյան ռապսոդիա»-ն է:

Սուրբծննդին ընդառաջ հատկապես գեղեցիկ է Նյու Յորքը: Հենց այստեղ կարելի է հանդիպել հարյուրավոր Սանտա Կլաուսների, ժպտացող եղնիկների, որոնք ողջունում են ցուցափեղկերի հետևից: Կենտրոնական հրապարակներից մեկում հսկայական տոնածառի խաղալիքներ են հայտնվել, որոնք եղևնու կարիք չունեն: 1931-ից ի վեր յուրաքանչյուր ձմեռ «Ռոքֆելեր կենտրոնում» տեղադրվում է հսկայական տոնածառը, որը 30 հազար լույս ունի:

Սուրբծննդյան մոտենալու մասին Փարիզում կարելի է իմանալ Pringtemps-ի և Galeries Lafayette-ի գլխավոր խանութների ցուցափեղկերից, որոնք տարեցտարի ավելի գեղեցիկ են զարդարվում:

Փարիզյան սուրբծննդյան երանգներում այս տարի գերակշռող է սպիտակը:

Փողոցներում սուրբծննդյան տոնավաճառներ են, իսկ ծառերը պատած են փայլուն ծաղկաշղթաներով:

Բեռլինը ծաղկում է սուրբծննդյան տոների կապակցությամբ: Քաղաքի փողոցները զարդարել են տոնածառերը, թևավոր ձիերը և ատրակցիոնները:

Հաճախ հանդիպում են նաև ժամանակակից արվեստի ոճով զարդեր:

Սուրբծննդյան տոներին Բեռլինը փայլում է հազարավոր լույսերով:

Ռուսաստանում սպասում են Ամանորին: Դեռևս աշնանը ծառերին սկսում են փայլել առաջին լույսերը:

Տվերսկի փողոցն իսկական փայլող միջանցքի է վերածվում բաց երկնքի տակ:

Պրահան հեքիաթային է ոչ միայն ձմռանը, այլև տարվա բոլոր եղանակներին: Փողոցներում հայտնված փոքրիկ տնակներից դեղին լույսեր են ճառագում, իսկ հրեշտակները փող են փչում:

Կարլովի կամրջի մերձակայքում խմբվում են փողոցային երաժիշտներն ու արտիստերը՝ հասարակությանը զվարճացնելու համար:

Վիեննան քաղաքի դասական օրինակ է, որտեղ Սուրբ ծնունդը նշում են ըստ օրենքի և ավանդույթի: Տոնավաճառներում վաճառվում են տաքացնող ըմպելիքներ, իսկ խանութների ցուցափեղկերն աչքի են ընկնում նրբագեղ հարդարանքով:

Սրճարաններում ամանորյա զարդեր են հայտնվում, հրապարակներում սուրբծննդյան շուկաներ են բացվում:

Տոնի մթնոլորտն ամենուր է տիրում:

Հռոմում խիստ ցրտեր չեն լինում: Դեկտեմբերին քաղաքի այգիներում ծաղկում են վարդերը և նարնջի ծառերը: Սուրբ ծնունդը երիտասարդները դիմավորում են բարակ հագուստներով՝ կանաչ խոտածածկույթին նստած:

Հազարավոր լույսերը փայլում են ծիածանի երանգներով:

Կոպենհագենում Սուրբ ծնունդին սկսում են նախապատրաստվել նոյեմբերի առաջին ուրբաթ, երբ թողարկում են տարվա առաջի մի փոքր քաղցր և մուգ սուրբծննդյան գարեջուրը: Դրանից հետո Կոպենհագենի քաղաքապետը վառում է մայր տոնածառի լույսերը: —

Սուրբ ծնունդը դանիացիների ամենասիրելի տոներից է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ