ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 302 դեպք, որից 163-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 90 կենցաղային կանչ, 87 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 31 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 188 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 101 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 40 քաղաքացի: