Անչափ ոգևորիչ է ժողովրդի ինքնակազմակերպվածությունը. Գարեգին Միսկարյան

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ում գրել է.

«Աղջիկս երեք առարկա է պարապում՝ անհատական։ Էսօր երեք առարկան էլ անցան օնլայն ուսուցման ռեժիմի՝ Վայբեր, վաթսափ, էլփոստ։ Արդյունավետությունը գուցե էդքան էլ լավ չի, ինչքան անձնական շփումների մակարդակում (իսկ գուցե և լավ է՝ ժամանակը ցույց կտա), բայց որ ժողովուրդն սկսում է ինքնակազմակերպվել՝ անչափ ոգևորիչ է։

Կառավարությունը էսօր արեց առաջին քայլը՝ ստեղծեց քաղաքացիների տեղաշարշժը սահմանփակելու հիմքեր , երկրոդը պիտի լինի հիվանդանոցների վերազինումը, նախապատրաստումը մասսայական հոսքերի։ Մյուս կարևոր հարցը տնտեսությունն է՝ պարենայն և առաջին անհրաժեշտություն ապրանքների ապահովումը, մյուսը՝ սոցիալական խոցելի խմբերի խնդիրները։

Բայց էս ճգնաժամը, նույնիսկ իդելական կառավարության ու պետության պայմաններում, առանց քաղաքացիների բարձր քաղաքացիական գիտակցության ու պատասխանատվութան շատ դժվար կլինի հաղթահարել։

Բնական էր առաջին «հարձակումը» խանությաների վրա, բայց պետք է իմանալ, որ գրթեր բոլոր ներմուծողները ստանդարտ պահանջարկի պայմաններում նվազագույնը 4-5 շաբաթվա պաշար են ունենում։ Էնպես որ պետք չի խառնվել ու մի օրում մի ամսվա սնունդ առնել։ Լավ է իհարկե շփումները պակասեցնելու համար մեծ առևտուր անելը, բայց շաբաթը մեկ շաբաթվա առևտուրը կարծում եմ բավարար է։ Անիմաստ դիֆիցիտ ստեղծելու ոչ անհրաժեշտություն կա, ոչ էլ դրա իմաստը։

Ինչպես կասեր Ավինյանը՝ վիրուսից հետո կյանք կա, հարցը այն է, թե ինչպիսի կյանք է լինելու։ Այո, դժվարություններ են լինելու, այո խնդիրներ են լինելու, բայց սա նաև հնարավորություն է վերաիմաստավորելու ու վերաարժևորելու ամբողջ պետական և հանրային կյանքը ընդունված էն մոդելը, որը մեզ «հարազատ» էր։

Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս անել շատ ավելին, քան կարող ենք պատկերացնել։ Դրա համար հիմա կառավարությանը ընդամենը անհրաժեշտ է ստեղծել խումբ, որը կանի ամեն ինչ, որպեսզի թվային տեխնոլոգիաների կիրառումը արմատապես փոխվի հանրային ու պետական կառավարման «կյանքը»։ Խոսքը Ավինյանի գլխավորությամբ ստեղծված թվայնացմնա խմբակին չի վերաբերում՝ հին կադրերով ու հին փիլիսոփայությամբ, այլ բոլորովին նոր գաղափարի, որով սիրով կարող եմ կիսվել»։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/4197854486907235

Ամենաթարմ