fbpx
Զինված Ուժեր

Անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագրով դասընթաց

Հայաստանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Տեղական և միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հոգեբանական և իրավական ասպեկտների, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև առաջնորդության և մարդկային կառավարման թեմաներով:

Դասընթացի շրջանակներում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2021թթ. ծրագրի շրջանակներում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ