fbpx
Երևան

Երևանում անցկացվել է Ուտեստ ֆեստ փառատոնը

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարաը, Մայրաքաղաքում անցկացվել է  «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը:

Միտքը իրագործվել է  Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ: Նպատակը հայկական ավանդական տոնածիսական ուտեստների և հայկական տոնացույցի կերակրատեսակները հանրայնացնելն է:

Խաչքարերի պուրակում՝ շուրջ 30 տաղավարում, խոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանները, հանրային սննդի տեղական արտադրողները, քոլեջներն ու ուսումնարանները ներկայացրել են  եկեղեցական տաղավար և հայկական ավանդական տոները, դրանց խորհուրդը, ծիսական ավանդույթները և ուտեստները:

Առանձին ներկայացվել են նաև հայկական հուշանվերներ:

Փառատոնին ուղեկցեց հայկական ազգային երգն ու պարը: Միջոցառմանը մասնակցել են  բազմաթիվ երևանցիներ ու քաղաքի օտարազգի հյուրեր:

Փառատոնին առանձնացվել են ամենահամեղ, ամենահյուրընկալ և հետաքրքիր ձևավորմամբ տաղավարները, նաև լավագույն ուտեստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ