Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ մի նոր կենտրոն

Հրապարակող՝

noragyux

Ամենադիտվածներ

Ըստ Երևանի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի թիվ 204-Ն որոշման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավարևմտյան տարածքում (մոտ 81 հա)` Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ` «Պասկևիչի բլուր»-ի և դրա հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կենտրոնի հիմնում:

ՀՀ կառավարությունը հաստատեց «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագիծը: Հաշվի առնելով, որ կենտրոնի հիմնումն իրականացվելու է մասնավոր ներդրումների հաշվին՝ ՀՀ կառավարությունն այս որոշմամբ լիազորում է Երևանի քաղաքապետին ձեռքբերող ընկերության հետ կնքել սահմանված պայմանագիրը:

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ ներկայումս քաղաքաշիանական այդ ծրագիրը իրականացնելու առաջարկ են ներկայացրել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲ ընկերությունները՝ ներկայացնելով աշխատանքյաին էսքիզը և քաղաքաշինական ծրագրի ամփոփ հայեցակարգը:

Ըստ հիմնավորման՝ Երևանի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար նախատեսված գրեթե բոլոր անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը կնպաստի տարածքների արդյունավետ կառավարման ու արդիական էկոհամակարգի ձևավորման միջոցով մայրաքաղաքի տարածական կենսունակության պոտենցիալի աճին, կենտրոնական հատվածի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը և տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:

Ամենաթարմ