Անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ կապի համակարգերի շահագործման և սպասարկման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 17-ից 19-ը զինծառայողների հետ անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։

Նշվում է, որ պարապմունքների մասնակիցները ծանոթացել են կապի համակարգերի առկա նորարարություններին, կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու արագ փոփոխվող իրավիճակներում նպատակային որոշումների կայացման ունակությունները։

Ամենաթարմ