Եվրամիության «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով. Բաբաջանյան

Հրապարակող՝

Եվրամիության «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը համոզվածություն է հայտնել, որ Եվրամիության «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով։ Նա նշում է, որ սրա մասին են վկայում 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության փաթեթը՝ դրամաշնորհի, վարկային և այլ մեխանիզմների տեսքով։

Այս մասին Բաբաջանյանը գրել է Facebook-ի էջում։

Սակայն նա առանձնացնում է մի կարևոր հանգամանք՝ Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային հենարանից:

«Եվրամիությունն այս տարիների ընթացքում Հայաստանում ծախսել է հարյուրավոր միլիոն եվրոյի կամ դոլարի դրամաշնորհներ տարբեր նպատակներով, սակայն այդպես էլ ի վիճակի չի եղել ձևավորել համակարգային, ինստիտուցիոնալ հենարան և շատ դեպքերում հաճախ խնդիրը նենգափոխվել է «ազդեցության գործակալական ցանցի» աստիճան, մինչդեռ խոսքը Հայաստանում եվրոպական քաղաքականության օրակարգայնացման մասին է, երբ այդ քաղաքականությունը Հայաստանում կունենա արտահայտվածություն դրա կրողների խորքային ռազմավարության տրամաբանությամբ», – նշում է քաղաքական գործիչը:

Բաբաջանյանի խոսքով՝ ակնառու է, որ եվրոպական հասարակական-քաղաքական օրակարգը Հայաստանում «մարգինալ» դաշտում է և այստեղ է մտորելու և խորհելու, միտք աշխատեցնելու խնդիրը Եվրամիության համար:

Ամենաթարմ