Կրակոցները եղել են սթափեցնող և կանխել են ողբերգությունը-Azat TV
Իրավական

Կրակոցները եղել են սթափեցնող և կանխել են ողբերգությունը

Երեկ երեկոյան Նարեկ և Հարություն անունով երկու անձիք, որոնցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, Ամիրյան փողոցում խուլիգանական վարքագծով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը` մեքենայով հետապնդելով Երևան քաղաքի բնակիչ` Արման անունով երիտասարդի կնոջն ու մանկահասակ դստերը:

Սույն անձինք մեքենայով հետապնդելիս անհարգալից և վիրավորական արտահայտություններ են թույլ տվել կնոջ և երեխայի հասցեին: Արմանի կինը հեռախոսով տեսանկարահանել է տեղի ունեցածը և տեսանյութն ուղարկել ամուսնուն:

Արմանը, ով այդ պահին հենց այդ կողմում է եղել, նկատել է, թե ինչ է կատարվում և մոտեցել է կնոջն ու երեխային: Հետապնդողներից մեկը, ով զինված է եղել դանակով` հանել է դանակը և սկսել սպառնալ` ձեռքի անկանոն շարժումներով պտտելով այս ու այն կողմ:

Երբ Արմանը երիտասարդներին հարցրել է, թե ինչ է կատարվում, ինչու են իրենց այսպես պահում` վերջիններս սկսել են ավելի ագրեսիվ իրենց դրսևորել` հայհոյելով ու վիրավորելով Արմանի աղջկան, կնոջն ու ծնողներին, ապա կնոջ ու դստեր աչքի առաջ դանակով հարվածել են Արմանին:

Իրավիճակը հանդարտվել է այն ժամանակ, երբ այդ կողմով անցնող երրորդ անձը սթափեցնող կրակոցներ է արձակել:

Այդ կրակոցներից հետո միջադեպը կասեցվել է` կանխելով հնարավոր ողբերգական ավարտը, որն անգամ կարող էր կյանք խլել։

Վերը նշվածը արձանագրվել է տեսախցիկներով, այդ տեսագրությունը ներառված է քրեական գործի նյութերում, և վեր կհանի ճշմարտությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ