Ջեյկոբ Անդերսենը պատմել է, թե ինչու իր կերտած հերոսը Գորշ Ուորմը «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին էպիզոդում չի սպանել Ջոն Սնոուին:
«Կարծում եմ, որ ավարտին Գորշ Ուորմն ինքն իրեն ասել է՝ այստեղ չափից շատ բռնություն կա, այլևս չեմ ցանկանում այդպես ապրել: Նա չի սպանել Ջոն Սնոուին, բայց նաև չի ցանկացել, որպեսզի վերջինս ապրեր»,- պատմել է նա Սան Դիեգոյում կայացած Comic-Con փառատոնի ընթացքում:
Հերոսներն ունեին շատ լարված հարաբերություններ, հատկապես այն բանից հետո, երբ Ջոն Սնոուն սպանեց Դեյներիս Տարգարիենին: Ենթադրվում էր, որ Գորշ Ուորմը և նրա զորքը վրեժխնդիր կլինեն իրենց թագուհու համար:

