fbpx
Քաղաքականություն

Իսպանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։

«Դեսպան Ավետիսյանը Պաու Մարի-Կլոսեին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը, Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները նրա տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ