fbpx
Աշխարհ

Պուտինն ու Գրոսին անդրադարձել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված իրավիճակին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան բաց է բոլոր հարցերի լուծման համար:

«Մենք շատ ուրախ ենք տեսնել Ձեզ և հաճույքով կքննարկենք բոլոր հարցերը, որոնք մեզ փոխադարձաբար հետաքրքրում են, գուցե, ինչ-որ մտահոգություն են առաջացնում, ինչպես Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք բաց ենք երկխոսության համար»,- ասել է Պուտինը։

Գրոսին իր հերթին նշել է. «Այսօրվա քննարկվող հարցերը չափազանց կարևոր են, քանի որ կան թեմաներ, որոնք անմիջական առնչություն ունեն Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված միջուկային ֆիզիկական անվտանգության հետ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ