Բելառուսում հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից զինված ուժերի ստուգում է սկսվել, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 11-ից Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղարությունը՝ նախագահի հանձնարարականի համաձայն, ստուգում է անցկացնում Բելառուսի զինված ուժերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ տարածաշրջանային խմբավորման տեղակայման շուրջ։
