fbpx
Խորհրդարան

Թաքնվում են անձեռնմխելիության և խորհրդարանական արտոնությունների ներքո. Վլադիմիր Վարդանյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ ընդդիմադիրների գործողություններին ու ԱԺ նիստերին, հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելուն:

«Եթե որևէ հիմնարկի որևէ աշխատակից առանց հիմնավոր պատճառի, առանց հայտարարելու, թե ինչ է տեղի ունենում, բացակայի, այդ անձն անմիջապես պատասխանատվության կենթարկվի: Տվյալ դեպքում, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ներքո, մենք ունենք նման գործընթաց: Ասեմ ավելին, որ չի էլ հայտարարվել ԱԺ նիստի կամ նստաշրջանի բոյկոտ, հանձնաժողովների նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես դասից փախչելու, այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորները պարտավոր են իրենց գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվողականություն ներկայացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ