fbpx
Սպորտ

Արսենալն արժանի չէ ոչ ՉԼ-ին, ոչ էլ ԵԼ-ին. Ջակա

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական դժգոհ է մնացել ԱՊԼ-ում «Նյուքասլից» կրած պարտությունից (0:2).

«Դժվար է բառեր գտնել: Մենք նույնիսկ արժանի չէինք խաղադաշտում հայտնվելուն։ Չեմ կարող բացատրել, թե ինչու: Մենք չարեցինք այն, ինչ պլանավորել էինք, չլսեցինք մարզչին: Մենք աղետալի խաղացինք: Մենք արժանի չենք մտնելու ոչ միայն Չեմպիոնների լիգա, այլև նույնիսկ Եվրոպա լիգա։ Դժվար է ընդունել այս ամենը։

Եթե ​​ինչ-որ մեկը պատրաստ չէ խաղալ նման հանդիպմանը, թող նստի տանը։ Տարիքը չպետք է նշանակություն ունենա, եթե դուք նյարդայնացած եք՝ նստեք պահեստայինների նստարանին, թկամ մնացեք տանը:

Ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, և մենք ամաչում ենք նրանց առջև, ովքեր եկել էին մեզ երկրպագելու։ Ներողություն ենք խնդրում երկրպագուներից։

Հանդերձարանում լռություն էր տիրում։ 90 րոպե մենք չարեցինք այն, ինչ պետք է անեինք՝ ըստ խաղի պլանի։

Մենք վեց տարի սպասել ենք Չեմպիոնների լիգա վերադառնալուն։ Ամեն ինչ մեր ձեռքերում էր։ Թվում էր, թե մենք ընթանում էինք «Նյուքասլի» տեղում, իսկ նա՝ մեր»,- ասել է Ջական Sky Sports-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ