fbpx
Հասարակություն

Արզաքանցյանի կինը Հայաստանի անձնագիր է ստացել

Երեկ՝ հունվարի 18-ին «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյան Ռոտենբերգը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու հայկական անձնագիր։

Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ռոտենբերգը հանդիսանում է կուսակցության կանանց միության պատվավոր նախագահը։

Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ Ռոտենբերգը հայերենով ընթերցել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքն ու վստահության համար շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը։

Նա նշել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի անձնագիրը չկրի սիմվոլիկ բնույթ, այլ նոր ու ավելի մեծ գործերի հիմք դառնա, որոնք կնպաստեն Հայաստանի բարգավաճմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ