Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ փուլ։
Նա նախորդ փուլում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Բենջամին Բոնզիին։ Հանդիպումը տևեց 2 ժամից մի փոքր ավելի ու խաղարկվեց 3 սեթ, որոնցում Խաչանովը հաղթեց՝ 6-4, 6-0, 7-5 հաշիվներով։
3-րդ փուլում Խաչանովի մրցակիցը լինելու է Ռաֆայել Նադալը։
Նշենք, որ Խաչանովը 4-րդ տարին անընդմեջ դուրս է գալիս այս առաջնության 3-րդ փուլ։