Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Հուշեր Սպիտակ տնից» գրքում նշել է, որ Թրամփի անձնական վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ առեղծված է:
Բոլթոնը հայտնել է, որ ինչ վերաբերվում է Պոտինի գնահատականներին, նա երբեք կարծիք չի հայտնել, թերևս` իր առջև:
«Ես երբեք չեմ հարցրել, թե ինչ է մտածում Թրամփը, հնարավոր է վախենալով նրանից, ինչ կարող եմ լսել: Ռուսաստանի առաջնորդի նկատմամվ նրա անձնական վերաբերմունքը առեղծված էր մնում»,- ասել է Բոլթոնը:
Այս մասին հայտնում է ABC News-ը:
