Հինգշաբթի երեկոյան Բեռլինում տեղի է ունեցել կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել Բեռլինի պաշտպանության նախարարության շենքի բակում: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն։
Covid-ի սահմանափակումների պատճառով արարողությանը ներկա է եղել մոտ 200 մարդ, կանցլերը հանդես է եկել կարճ ելույթով, որում շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժանձնակազմին: Այնուհետև Բունդեսվերի նվագախումբը կատարել է մի քանի ստեղծագործություն, որոնք ընտրել էր Մերկելը:
Գերմանիայում թոշակի անցնող առաջատար քաղաքական գործիչներին ավանդաբար ճանապարհում են Grosser Zapfenstreich-ով («Մեծ երեկոյան Արշալույս»)՝ հին զինվորական արարողություն թմբուկների հարվածների ներքո, որն այժմ վերածվել է նվագախմբերի շքեղ երթի:
Ավանդույթը սկիզբ է առել 16-րդ դարից։ Արարողությունը միշտ տեղի է ունենում երեկոյան և բաղկացած է մի քանի երաժշտությունից, ներառյալ ազգային օրհներգն ու քայլերգը, ավանդաբար վառվում են ջահերը։