Անգլիայի Բանկը մերժել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, 1,2 մլրդ դոլարի ոսկու ձուլակտորները վերադարձնելու խնդրանքը, այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Մադուրոն հայտարարել էր, որ իր երկիրը իրավունք ունի վաճառել ոսկի ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին և անորոշ իրավիճակում, իր ձուլակտորները Մեծ Բրիտանիայից Վենեսուելա վերադարձնել:
Անանուն աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ ոսկու թողարկումը չընդունելու որոշումը ընդունվել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից, ովքեր ճնշում են գործադրել Մեծ Բրիտանիայում իրենց գործընկերների վրա:
Գործակալությունը նաև նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաները այժմ փորձում են Վենեսուելայի արտասահմանյան ակտիվները ուղարկել ժամանակավոր կառավարության ղեկավար Խուան Գուայդոյին, իր դիրքերն ամրապնեդլու և վերահսկողական հնարավորություններ բարձրացնելու համար:
Ինքը Գուայդոն Անգլիայի բանկի որոշումը անվանել է` Վենեսուելայի ակտիվների պաշտպանությունը: «Մենք այլևս թույլ չենք չարաշահումներ, որ գողանան սննդի, բժշկության եւ մեր երեխաների ապագայի համար նախատեսված գումարները», – գրել է քաղաքական գործիչը «Twitter»-ում:
«Bloomberg»- ը ավելացնում է, որ Վենեսուելայի Կենտրոնական բանկի ընդհանուր արտարժութային պահուստները կազմում են ութ միլիարդ դոլար: Նրանցից ոմանք գտնվում են Անգլիայի բանկում, սակայն անհայտ է, թե որտեղ են մնացած ակտիվները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարակասը ցանկանում է 550 միլիոն դոլլար վերադարձնել Անգլիայի բանկից, ոսկե ձուլակտորների տեսքով, մտավախություն ունենալով, որ այն կարող է արգելափակվել երկրի դեմ պատժամիջոցների պատճառով: «Reuters»- ի տվյալներով, խոսքը մոտ 14 տոննա ոսկու մասին է: Այս ծրագրերի իրականացումը հետաձգվեց մոտ երկու ամիս, պայմանավորված ոսկու մեծ բեռի տեղափոխման համար անհրաժեշտ ապահովագրության ձեռքբերման դժվարություններով:
Հիշեցնենք, որ անցյալ չորեքշաբթի Վենեսուելայի մայրաքաղաքում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Նույն օրը երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարեց պետության ղեկավար՝ ժամանակավոր կառավարության օրոք: ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ ընդունել են Գուայդոյի կարգավիճակը եւ պահանջել, որ Մադուրոն թույլ չտա ընդդիմության դեմ բռնություն գործադրել:
ԱՄՆ-ից բացի մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Բրազիլիան, Կանադան, Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Կոստա-Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան ճանաչել են Գուիդիդոյի կարգավիճակը, որպես պետություն ժամանակավոր ղեկավար: Ռուսաստանը աջակցեց Մադուրոյին ՝որպես Վենեսուելայի օրինական նախագահ:
Անգլիայի բանկը հրաժարվել է Մադուրոյին վերադարձնել 1,2 մլրդ դոլլար արժողությամբ ոսկին
Հրապարակող՝

