Անգլիայի Սթվիվենիջ քաղաքի խանութներից մեկում զայրացած կինը կոտրել է Ալկոլով լի շուրջ 500 շիշ ու սուպերմարկետին հասցրել 130 հազար դոլարի վնաս։
Այս մասին հայտնում է New York Post-ը։
Նշվում է, որ կոտրելուց հետո նա սայթաքել է ու ընկել իր իսկ կողմից կոտրած շշերի վրա, որի արդյունքում վնասել է աջ ձեռքը։
Ըստ աղբյուրի՝ կինը ձերբակալվել է։ Նման գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն։

