Սպորտ

Անհամբեր սպասում են նորամուտիս․ Բիչախչյանը՝ նոր ակումբ տեղափոխվելու մասին

Ինչպես երեկ հայտնի դարձավ՝ Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել լեհական առաջատար ակումբներից «Պոգոնի» հետ։

Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է թիմին միանալու համար ու տեղեկացված է հավակնոտ թիմի հավակնոտ լինելու և հրաշալի ֆուտբոլիստներ, աշխատակազմ ու ակադեմիա ունենալու մասին։

Բիչախչյանն ասել է, որ կանի առավելագույնը՝ թիմի երկրպագուներին ուրախացնելու համար։

Նա ընդգծել է, որ սպասում է թիմում իր նորամուտին։

Հայ կիսապաշտպանի խոսքերը փոխանցել է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ «Պոգոնը» Լեհաստանի Բարձրագույն խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ