Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Լիոնել Մեսսին, ով արդեն պաշտոնապես տեղափոխվել է ՊՍԺ, խոսել է ակումբի մասին ու մեկնաբանել իր տեղափոխությունը։
«Ես անհամբերությամբ եմ սպասում կարիերայիս նոր գլխի մեկնարկին: ՊՍԺ-ն ու ֆուտբոլի վերաբերյալ իր տեսլականը լիովին համապատասխանում են իմ ամբիցիաների հետ:
Ես գիտեմ, թե որքան տաղանդավոր են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները: Ես շատ վճռական եմ տրամադրված նրանց հետ ինչ-որ հիանալի բան անելու ակումբի և երկրպագուների համար:
Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ոտք դնելու «Պարկ դե Պրենս» մարզադաշտի խոտածածկին»,-Մեսսիի խոսքերը մեջբերում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայից» Մեսսիի հեռանալու մասին հայտնի դարձավ օգոստոսի 5-ին, իսկ օգոստոսի 10-ին էլ արդեն հայտնի դարձավ, որ արգենտինացին կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում։ Նա ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։