Ուկրաինան Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է՝ անհապաղ լքել ՌԴ տարածքը։
Այս մասին ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ից հորդորում են նաև՝ ոչ մի դեպքում չմեկնել Ռուսաստան։
Նշվում է, որ եթե ուկրաինացիներն անտեսեն հանձնարարականները, ապա Ուկրաինայի համար բարդացնելու է Ռուսաստանի տարածքում ուկրաինացիների պաշտպանության ապահովումը։
