Ես ընդհանրապես VAR համակարգի երկրպագուն չեմ։ Այս մասին ասել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները:
«Ես ընդհանրապես դրա երկրպագուն չեմ: Գուցե պատճառը պարզապես հին դպրոցի մի մասը լինելն է, բայց իմ կարծիքով՝ դեռ շատ հակասություններ կան VAR-ի շուրջ:
Ուղղակի անհավանական է դարպասը գրավելու տեխնոլոգիան․ ակնթարթային լուծում»,-ասել է Միլները։
Նրա խոսքով՝ շատ դժվար է օգտագործել VAR-ը, երբ դեռ մի քանի կարծիք ունես դրվագի վերաբերյալ, որից հետո մթնոլորտը ոչնչացվում է:
«Դու գոլ ես խփում, էմոցիաների պոռթկում է լինում, բայց հետո պետք է սպասել ու հասկանալ՝ գոլ է թե ոչ»,-ասել է Միլները։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Նշենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Միլները մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։