Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում խոսել է տեխնոլոգիական զարգացումից ու Հայաստանի անելիքներից այդ հարցում։
- ՄԱԿ-ը որոշեց Zangi-ն տարածել ամբողջ աշխարհում․ հավելվածի հիմնադիր
- Kawasaki-ն ներկայացրել է բեռնափոխադրումների ամբողջական ռոբոտացված համակարգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Նախանձով նայում եմ Թուրքիայի տեխնոլոգիական աշխարհին։ Էլեկտրոմոբիլ են թողարկում, արտադրում են 2-րդ սերնդի թևավոր հրթիռներ, վերջի սերնդի ռադիո-էլեկտրոնային համակարգեր, ու շատ այլ բաներ։
Իսկ մեզ մոտ տեխնոլոգիական ընկերությունները ճնշող մեծամասնությունը դա միայն սոֆթ ծրագրավորողներն են։ Ու մեր ամենամեծ IT ընկերությունները դրանք բեթինգի վրա նստած ընկերություններն են։
Մարդիկ կային՝ ասում էին էսա աութսորսինգից թռիչք ենք կատարելու մի ուրիշ տեխնոլոգիական մակարդակ։ Իսկ իրականությունը այնպիսին է, որ հիմնականում IT-ի շուրջ ստեղծված գլոբալ մեծ պահանջարկի հաշվին մենք ունենք որոշակի զարգացում և համոզված եմ ունենալու ենք ևս մի քանի նոր յունիքորներ։ Բայց սա Հայկական Պետության համար որակ չի փոխելու։
Մեզ անհրաժեշտ է ունենալ Կիբեռ-Ֆիզիկական համակարգեր մշակող հզոր ընկերություններ, որոնց վրա կհիմնվի նաև ռազմաարդյունաբերությունը։ Կիբեռ-Ֆիզիկական պրոդուկների արտադրությունը ավելի ներառական է նաև տնտեսության համար և ապահովում է ոչ IT մասնագետների մեծ ներգրավածություն։
Հատվածային ռազմաարդյունաբերության զարգացումը չունի ոչ մի ապագա։ Մենք պետք է սկզբից ստեղծենք բեքգրաունդ ինդուստրիա, հետո նոր դրա վրա կառուցենք արդյունաբերության մեր ուզած տեսակները։
Մեր բանակին, բացի «Կլուբնիկ» պրոյեկտից, անհրաժեշտ են նաև մեծ ու գրագետ ձևակերպված տեխնոլոգիական պրոյեկտներ։ Պարադոքսը կայանում է նրանում, որ խելքի դարում մենք նորից պարտվում ենք սելջուկներին», – գրել է Մարտիրոսյանը։