Ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը իր ելույթի ընթացքում բավական ծավալուն անդրադարձավ Դավիթ Խաժակյանի՝ աղբատար մեքենաների ձեռքբերման հետ կապված բարձրացրած հարցադրմանը: Ելույթը այնքան երկար տևեց, որ ավագանու անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց.
«Պարո´ն Մարության, ես, որ ելույթ էի ունենում, ժամանակի սահմանափակում էիք դրել, 40 րոպե խոսում է»:
Սակայն մինչև քաղաքապետը կպատասխաներ, Լևոն Հովհաննիսյանը ասաց.
«Անի ջան, այսօր իմ ծնունդն ա»:
Պատասխանն ուղեկցվեց անդամների ծիծաղով և ծապահարություններով, իսկ Մարությանն ասաց.
«Ճիշտն ասած, 40 չէ, իրականում ես ուզում էի հայացքով հասկացնել, բայց մարդու ծնունդն ա, քանի որ նվեր չէինք նախատեսել, սա ձեզ` որպես նվեր»:
Իսկ Լևոն Հովհաննիսյանը շարունակեց.
«Բաժակով ջուրը ձեզ, 40 րոպեն ինձ: Դիվերսիֆիկացիա էինք արել»:
