ԱՄՆ-ում հայազգի Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի հայկական համագումարից։
Խաչիկյանն այս պահին Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալն է։
Նա ժամանակին աշխատել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի կազմում։