Մադլեն Օլբրայթ
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը
Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի քաղաքական գործիչներից Մադլեն Օլբրայթը կնքել է իր մահկանացուն։ Այս մասին գրում է Associated Press-ը։ Նրա մահվան պատճառ է դարձել քաղցկեղը։ Օլբրայթը 84 տարեկան էր։ Նշենք, որ նա նաև նախկինում զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը (1997-2001թթ․)։
Հայազգի Նինա Խաչիկյանը՝ Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ
ԱՄՆ-ում հայազգի Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի հայկական համագումարից։ Խաչիկյանն այս պահին Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալն է։ Նա ժամանակին աշխատել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի կազմում։


