Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին. Գարո Փայլան

Ամենադիտվածներ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և գրել՝ «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»:

Նա հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով հրաժարվել էր կատարել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը:

«Հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքի գնով հրաժարվեցին իրականացնել ցեղասպանության հրահանգը՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի», – գրել է Փայլանը:

https://www.facebook.com/gpaylan/posts/2162919060464665

Ամենաթարմ