ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․
«30 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքիշխան իրավունքը՝ ապրել և արարել անկախ Հայաստանում։
Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության հասարակական – քաղաքական հարաբերություններն ուղենշող ամենաառանցքային փաստաթղթերից մեկը, որին մշտապես պիտի վերադառնանք՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում որպես պետություն և հասարակություն։
Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տարեդարձի առիթով»։
https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3432865476751892?__cft__[0]=AZXIG0h8BEJGShn3hmNDPK71ca2fzGBki5572BMXtPg3MMuzFIDEVS-mfJP6UOGHuqRLpXV3Z-I_cuTgEoaIj6EQlEjsrycmdjbxGwpWC3i_CMFDhxEbxOGyGYuMLU7ieYeV6sZGD7YpMUtBS8m9hNlWQi-svvZMHZKnFXW2eqNTLw&__tn__=%2CO%2CP-R