ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ պատգամավորների անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հղում զոհվածների հարազատներին. Թովմասյան
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3-ի վիրավորման պատճառ է դարձել: Արցախի Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր…
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ
Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն անդրադարձավ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հարցին։ «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ ժամանակը չէ ճանաչելու Արցախի անկախությունը՝ հաշվի առնելով այն,…
Մահացել է Գալուստ Սահակյանը
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա տևական ժամանակ է` բուժվում էր ծանր հիվանդությունից։ Գալուստ Սահակյանը 74 տարեկան էր։ ՀՀ պետական և քաղաքական գործիչը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։
Հույս ունենք՝ Ուզբեկստանն անմասն չի մնա մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. ԱԺ նախագահ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևային: Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա: Զրուցակիցների կարծիքով երկկողմ հարաբերությունների առանցքային…
Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում
Հայաստանի իշխանությունները այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չեն քննարկում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, եթե, ի վերջո, կազմակերպությունը հստակ դիրքորոշում չարտահայտի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին, և արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի…
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս արագ. Ալեն Սիմոնյան
Մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը չբարձրաձայնված վերջնաժամկետ է, երկու կողմն նման ցանկություններ ունեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ պայմանագիր կկնքվի: «Դա ինչ-որ լռելյան վերջնաժամկետ է, երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված…
Ձևավորվում է Հայաստան-Ադրբեջան երկխոսության նոր ձևաչափ․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ձևավորվում է Հայաստան-Ադրբեջան երկխոսության նոր ձևաչափ։ «Այո, ճիշտ եք հասկանում, ձևավորվում է նոր ֆորմատ՝ Ֆրանսիայի նախագահը, Եվրոպայի խորհրդի նախագահը և երկու երկրների ղեկավարները։ Սա լիովին նոր ֆորմատ է, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք։ Եվ եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների կամ Մինսկի խմբի…
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բունդեսթագի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ն։ «Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել և շեշտադրվել է ԱԺ-ի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը: «Գերմանիան ԵՄ…
ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի
ԱԺ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի պատվիրակությանը
Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին Հայաստանում գտնվելու համար: «Երեկ Ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էր, և այդ կարևոր իրադարձությունից հետո Երևան մեկնելը գնահատելի…
Չեռնոգորիայի նախագահը խոստացել է հայ ռազմագերիների հարցերը քննարկել միջազգային գործընկերների շրջանակում
ՀՀ ԱԺ նախագահը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերություններից ի վեր սա բարձր մակարդակի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով…
Թովմասյանը շնորհավորել է Արցախի լրագրողներին մասնագիտական տոնի առթիվ
Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ այսօր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել: «Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել, որ դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման ու կայացման գործի առաջամարտիկներից եք: Այս տարիների ընթացքում դուք յուրատեսակ կամուրջ էիք իշխանության ու հասարակության միջև: Միշտ բարձրաձայնել եք հասարակ մարդուն հուզող խնդիրների մասին, դարձել ուղեցույցը մեր անելիքների: Լրագրողի…
Ալեն Սիմոնյանը հրաժարվելու անձնական բժշկից
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է աղմկահարույց՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին։ Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է անձնական բժիշկ տրամադրել Ազգային ժողովի ղեկավարին։ Սիմոնյանը նշել է, որ երբ ընդունվի այդ նախագիծը, ինքը հրաժարվելու է անձնական բժշկից։ ԱԺ նախագահի խոսքով՝ իրեն…
Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չի գնում Արցախ ու վերջինս համարո՞ւմ է արդյոք Ադրբեջանի մաս․ պատասխանել է հարցերին ԱԺ նախագահը
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում պատասխանեց նաև հարցին, թե որդյո՞ք ինքն Արցախը համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ չի հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելն ու բանակցությունների գնալը կարող է կոնկրետ ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա։ Սիմոնյանին նաև հարց…













