Աշխարհ

Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև, եթե միանար Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին՝ նշելով, որ չպետք է ակնկալել, թե Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սահմանափակումներին:

Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ՝ ինչ է ենթադրում այդ դերը։

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան մերժել են այն։ Ուկրաինա թուրք զինվորականներ ուղարկելը բացառվում է»,- ընդգծել է նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ