Մոսկվա
Ալեն Սիմոնյանի հանդիպումը Մոսկվայում Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ, քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր:
Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել են ոստիկաններ
Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյունի հետևանքով զոհվել են երեք մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Քննությունը շարունակվում է։
Մոսկվայում դատապարտվեցին սպանություն կատարած երկու ադրբեջանցիների
Մոսկվայի քաղաքային դատարանը 17 և 12 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացիներ Շահին և Շոխրաթ Աբբասովներին՝ մոսկվացի մոտոցիկլետավարի սպանության համար։ Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 17-ին՝ կայանման շուրջ վեճի հետևանքով։
Արմեն Գրիգորյանը վերջին 3 տարում առաջին անգամ կմասնակցի ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը
Վերջին երեք տարում սա Արմեն Գրիգորյանի առաջին այցն է Մոսկվա տվյալ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու համար։
Զելենսկին Թուրքիայում սպասում է Պուտինին՝ խաղաղության բանակցությունների համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում սպասում է Վլադիմիր Պուտինին՝ պատերազմը դադարեցնելու ուղղակի բանակցությունների համար։
Սլովակիայի վարչապետի հանդիպումը Պուտինին. բուռն արձագանքներ ԵՄ-ում և Սլովակիայում
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին, առաջացրել է բուռն արձագանքներ ինչպես Սլովակիայում, այնպես էլ ԵՄ շրջանակներում։ Վարչապետի այցը Մոսկվա, որը եզակի է ԵՄ առաջնորդների համար Ուկրաինայի դեմ Ռուսաստանի 2022 թվականի լայնածավալ ներխուժումից հետո, քննադատության է արժանացել Սլովակիայի ընդդիմության կողմից։ Նրանք պնդում են, որ…
Բաշար Ասադը Մոսկվայում՝ ապաստանի հարցում հակասական տեղեկությունների ֆոնին
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Կրեմլի աղբյուրին, հաղորդում է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադն ու իր ընտանիքը ժամանել են Մոսկվա, որտեղ նրանց տրամադրվել է ապաստան՝ հումանիտար նկատառումներից ելնելով։ Նշվում է, որ այս քայլը համարվում է Ռուսաստանի կողմից աջակցություն Սիրիայի ճգնաժամի կարգավորման ջանքերին։ Միևնույն ժամանակ, Մոսկվան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի հովանու ներքո վերսկսել բանակցությունները՝ Սիրիայի իրավիճակը…
Մոսկվայի վրա Ուկրաինայի խոշորագույն անօդաչու հարձակումը սրում է լարվածությունը և հանգեցնում օդանավակայանների փակման
Լարվածության դրամատիկ սրման պայմաններում, Մոսկվան կիրակի վաղ առավոտյան ենթարկվեց լայնածավալ անօդաչու հարձակման։ Ուկրաինական ուժերը քաղաքի սահմաններում թիրախավորեցին 32 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատեց, որ բոլոր անօդաչուները խոցվել են քաղաքի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, թեև երկու շենք վնասվել է, իսկ մեկ կին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ կապված վնասվածքների հետ։ Անմիջական հետևանքներում…
Նեթանյահուի ռшզմшկшն քարտուղարն այցելել է Մոսկվա
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ վարչապետի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը շաբաթավերջին այցելել է Մոսկվա՝ Գազայի հատվածից իսրայելցի պատանդներին ազատելու գործարքը խթանելու նպատակով։ Գրասենյակի փոխանցմամբ, Նեթանյահուն այս մասին ասել է Գազայի հատվածում գերության մեջ սպանված ռուս պատանդ Ալեքսանդր Լոբանովի ծնողների հետ հեռախոսազրույցի ժամանակ, ում մարմինը հայտնաբերել են շաբաթ օրը Ռաֆահի հարավում գտնվող…
Մոսկվայի ՌԻՈ առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել
Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է չորսհարկանի շենքի ճակատային հատվածի զգալի մասում։ Ինչպես հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները, բաց կրակն արդեն մարվել է, 200 քմ մակերեսով հրդեհը մեկուսացվել է։ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կրակը շենքի ներսում չի տարածվել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Պուտինը Ալիևին հրավիրել է Ռուսաստան. Ադրբեջանի ղեկավարը արդեն Մոսկվայում է
Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ըռուս գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։
Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի
Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի ռուսական հրթիռի՝ Լեհաստանի օդային տարածքում հայտնվելու համար, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիրակի լույս մարտի 24-ի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը և այնտեղ մնացել 39 վայրկյան։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ահաբեկչական հարձակումները Ուկրաինայի բնակիչների և տարածքի…
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հաստատել է, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա ՀՀ քաղաքացի։ «Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կրոկուս սիթի հոլից դուրս է բերվել 133 մարմին. որոնողական աշխատանքները շարունակվում են
«Կրոկուս սիթի հոլ»-ի տարածքում փրկարարական աշխատանքն ավարտվել է, որոնողականը` շարունակվում: Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետը: Մեկ օրվա ընթացքում առևտրի կենտրոնի փլատակներից դուրս է բերվել 133 մարմին: Նրանցից նախնական տվյալներով բացահայտվել է 50-ի ինքնությունը: Բժիշկները հիվանդանոցներում պայքարում են 107 մարդու կյանքի համար: Ահաբեկչության համար կասկածվող չորս անձ հարցաքննվում է ՌԴ ՔԿ-ում:














