fbpx
Աշխարհ

Անկարան չի կարող միակողմանի միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև. իրանցի փորձագետ

Անկարան չի կարող միակողմանի միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև: Այս մասին ILNA-ին տված հարցազրույցում հայտարարել է իրանցի փորձագետ Աֆիֆեհ Աբեդին։

Նրա խոսքով, Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարությունը դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ելք ստանալն է։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Պրահայի հանդիպումը, որը համակարգում էր Թուրքիայի նախագահը, նա հայտարարեց, որ Անկարան չի կարող միակողմանի միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև։ Աբեդին նշեց, որ Հարավային Կովկասի պատմությունն ապացուցել է, որ այս տարածաշրջանում բանակցությունների և համաձայնությունների լավագույն բանաձեւը 3 + 3 բանաձեւն է տարածաշրջանի երեք երկրների եւ Հարավային Կովկասի հարեւանների միջեւ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ