fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանի արձագանքը ԱԻՆ փրկարարի` իրեն զինվորական պատիվ տալու մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱԻՆ փրկարարի` իրեն զինվորական պատիվ տալուն։

«2019թ. հուլիսն է. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելության ռազմաբազայում եմ։

Ինձ դիմավորում է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար, գեներալ Բրունո Պոսչիոտան։

Գեներալ Պիսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով։

Ինչո՞ւ։ Կարծում եմ Ռազմական հանրագիտարանների, դոկտորական թեզերի, պատմաքաղաքական գիտելիքների անհրաժեշտություն չկա այս հարցի պատասխանը գտնելու համար։

Սա հատուկ իրադարձություն չէ։ Սա հյուրին, այցելուին դիմավորելու զինվորական պատշաճ ձև է։

Պարզապես կնոջ նկատմամբ երկու մոտեցում կա։ Կնոջը հարգել իրական կյանքում։ Սա առաջին մոտեցումն է։ Կամ կնոջը աստվածացնել կենացների ժամանակ, բայց իրական կյանքում հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ։

Սա է այն ամբողջ խառնաշփոթի էությունը, որ առաջացել է ԱԻՆ-ի փրկարարի՝ ինձ զինվորական պատիվ տալու շուրջ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/376655936629560/?__tn__=%2Cd%3C-R&eid=ARBgRgheMt9dT4OKyzQaKPxHEvrgGKune2aEyNrkWs18VCTohEJFzX5XZ1IwdmcFfu5CrEhx3kM1iJg_

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ