ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Աննա Հակոբյանը նշել է, որ գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։
«Սիրելի՛ ընկերներ,
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։
Աշխատանքի նկարագրությունը՝
Կարդալ և պատասխանել Աննա Հակոբյանի Facebook-ի և Instagram-ի պաշտոնական էջերում քաղաքացիներից ստացված նամակներին։
Ցանկացողները կարող են նամակ գրել Facebook-ում Աննա Հակոբյանի պաշտոնական և անձնական էջերին»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/678465789612647