Այսօր Կառավարության նիստում անդրադարձ կատարվեց Սևա լճում ձկան պաշարներին ու լճի մակարդակին։
Պաշարների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սևանում ձկան պաշարների բնականոն վերարտադրումն ու զարգացումը ապահովելու նպատակով Կառավարության ձեռնարկած միջոցներն առաջին հերթին արվում են ձկնորսների բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Սևանա լճի մակարդակի մասին խոսելիս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ այս տարվա կանխատեսմամբ աննախադեպ նիշ ենք ունենալու՝ 1901 մետր։
Ըստ նախարարի՝ այդ նիշը Արփա-Սևան թունելով դեպի Սևան ջրի ներհոսքի և ոռոգման նպատակով ջրի խիստ կառավարելի բացթողումների արդյունք է։