Անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին․ ՀՀ վարչապետ

Հրապարակող՝

2018-ին հիպոտեքային վարկերի ծավալը 20%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները. Փաշինյան

Ամենադիտվածներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին:

«Այսօր հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաև մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում:

Մանրամասն քննարկում ունեցանք, որի արդյունքներով ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին:

Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները»:

Ամենաթարմ