fbpx
Աշխարհ

Հս․ Կորեայում Բայդենին մտավոր հետամնաց են կոչել

«ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որ սիրում է քիթը մտցնել ամեն տեղ, իրեն սխալ է պահել Հյուսիսային Կորեայի բարձրագույն իշխանությանը քննադատելիս: Նրա հիմար բառերը ընդամենը մտավոր հետամնացության մասին են փաստում»,- գրել է ԿԺԴՀ կենտրոնական լրատվական գործակալությունը:

Գործակալությունը նաև հիշեցրել է Բայդենի դեմ ուղղված մեղադրանքների, կանանց հանդեպ նրա անպարկեշտ վարքի մասին՝ ավելացնելով, որ նախկին փոխնախագահի վրա ծիծաղում են ոչ միայն ամերիկյան հասարակությունում, այլև նույնիսկ նրա հարազատ Դեմոկրատական կուսակցությունում:

Հիշեցրել են նաև 2011 թվականին տեղի ունեցած միջադեպը, երբ Բայդենը քնել էր նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ: Կորեական գործակալությունը նաև գրել է, որ դեռ համալսարանում Բայդենը «2»-է ստացել արտագրության համար, իսկ 1988 թվականի նախագահական ընտրություններում գրագողության համար ստիպված է եղել հանել իր թեկնածությունը: Հոդվածագրերի կարծիքով Բայդենը ունի ցածր IQ, չի կարող ելույթներ ունենալ իսկ հաճախակի էլ չի հասկանում թե ինչ է խոսում:

Հիշեցնենք, որ Բայդենը առաջադրվելու է ԱՄՆ նախագահի 2020 թվականի ընտրություններում: Նա առաջադրվել էր նաև 2008 թվականի ընտրություններում, սակայն այդ անգամ ևս հանել էր իր թեկնածությունը:

Վերջերս արված սոցհարցումների արդյունքներով Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 43%-ը, մինչդեռ գործող նախագահի օգտին պատրաստ է ձայն տալ 37%-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ