fbpx
Քաղաքականություն

Անսրբություն ընդդիմությունը իշխանության շանսեր չունի

Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրեց նախընտրական ծրագրից որոշ կետեր, որոնք առնչվում են բանակին։ Իշխան Սաղաթելյանի ընդգծմամբ՝ նախատեսում են մեկ տարվա ընթացքում լուծել բանակի հարցը․ թե ինչպիսի լուծման մասին է խոսքը՝ չեն ներկայացնում։ Սաղաթելյանի խոսքով երեք տարի էլ նախատեսում են սպառազինության հարցը կարգավորելու համար։ Հետաքրքիր է, թե նման խոստումներ տալուց առաջ դաշինքը շատ լավ հիշում է Քոչարյանի պաշտոնավարման տարիները, որտեղ նա նման հարյուրավոր հնարավորություններ են ունեցել։

Լավագույն դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը կարող է նկատի ունենալ այն սպառազինությունը, որը հանվել է սեփական ժողովրդի դեմ և նպատակ է ունեցել պատերազմադաշտը տեղափոխել երկրի մայրաքաղաք՝ Երևան։ Պատմության անիվը ետ տալով՝ հասկանալի է, որ այս խոստումները ոչ այլ ինչ են, քան ստահոդ խոսքեր, որոնք հօդս կցնդեն իշխանության գալուց հետո։

Քոչարյանի իր կառավարման հենց առաջին տարիներից ուներ հնարավորություն բանակը կառուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի աջակցությամբ, սակայն դա ոչ միայն գործնական դրսևորում չստացավ, այլ նաև հաջորդեց սպարապետի սպանությունը, ինչը  ոչնչացրեց բոլոր տեսլականները։ 

Շարունակելով քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացը, «ընդդիմադիր» կոչված այս քաղաքական ուժը գործի է դրել ամենաստոր լծակները, որին մենք ականատես եղանք, երբ այս սրբություն չունեցող ուժը իրեն իրավունք վերապահեց հրապարակել  տեսանյութ, որտեղ ներկայացված է, թե ինչպես է  Ադրբեջանը «բայրաքթարներով» հայ զինծառայողներին սպանում։ Ի՞նչ սպասել այս մարդկանցից, ովքեր ձայներ հավաքելու և ներկայիս իշխանության վարկանիշին հարվածելու համար ստորացնում են հայկական բանակին, վիրավորում զինված զինծառայողների հարազատների ինքնասիրությունը և առհասակ ազդում մի ողջ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա։

Տպավորություն է ստեղծվում, որ  պատերազմի՝ նման հանգուցալուծմանը այսպես կոչված մերժված «ընդդիմադիրները» սպասել էր շատ երկար, քանի որ սա միակ շանսն էր քաղաքական բեմահարթակ բարձրանալու և իշխանությունների հետ համեմատվելու։ 

Ժողովուրդը ևս մեկ անգամ նոյեմբերի 9-ին է տեսել, թե ինչպիսի դեմք ունեն այս ընդդիմադիրները, երբ մուտք գործեցին Ազգային ժողովի շենք՝ նման գործելավոճով ցանկանալով  վրեժխնդիր լինել այս իշխանությունից։

Ի տարբերություն բոլոր նոր կայացող քաղաքական ուժերի, մերժված ընդդիմադիրների գնացքը շատ վաղուց անցել է։ Նրանք ինչքան էլ ցանկանան ստոր ճանապարհներով իշխանության գալ, միևնույն է ժողովրդի հիշողությունում դեռ թարմ են հանցավոր իշխանության ժամանակները, որոնք այսօրվա սրբապիղծ վարվելաոճով ավելի են արմատանում։ 

Լիլիթ Խլղաթյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ