«Բարսելոնա»-ի երիտասարդ աստղ Անսու Ֆատին ուրբաթ օրը իսպանական անձնագիր կստանա։ Այս մասին հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անձնագիր ստանալու գործընթացը մի քանի ամիս առաջ էր սկսվել։ Անձնագրի ստացման նպատակն այն է, որ Ֆատին հայտավորվի Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 16-ամյա ֆուտբոլիստը մտածում է Պորտուգալայի կամ հայրենի Գվինեա-Բիսաուի ընտրանիների կազմում հանդես գալու մասին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն մտադիր է ավելացնել նրա պայմանագրում նշված հրաժարագինը: