fbpx
Էկո

Անտառպահպանության ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն առկա վիճակի բարելավմանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-իի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ հյուրընկալել է բելգիահայ ձեռնարկատեր, «My Forest Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանին և կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Մարտիրոսյանին։ Քննարկել են երկուստեք համագործակցության և համատեղ նախագծերի օրակարգը։


Պետրոսյանը տեղեկացնում է, որ կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ՝ տեղական ծառատեսակներ։ Այն արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։

«Անդրադարձանք նաև Վանաձոր-Դիլիջան մայրուղուց ոչ հեռու գտնվող, մոտ 3,5 հա տարածք զբաղեցնող ամենամեծ՝ Գուգարքի տնկարանին, որի բացման արարողությունը նախատեսվում է շուտով։ Հայաստանի անտառածածկ տարածքները պետք է կրկնապատկվեն։

Անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն առկա վիճակի բարելավմանը, տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական և կոորդինացված քաղաքականություն վարելուն»,- ասված է նախարարի գրառման մեջ։


https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/936805673496916

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ