fbpx
Տեսանյութեր

Որոշումը գրեթե կայացվել էր․ Լավրովը Վրաստանի հետ հարաբերությունների մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RTINA-ի «Հատուկ հյուր» նախագծի համար Թինա Կանդելակիին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ Ռուսաստանն ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա էր 2019-ին Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելուց:

«Որոշումը գրեթե կայացվել էր: Խանգարեցին Թբիլիսիում 2019թ հունիսին Ուղղափառության միջազգային խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության հետ տեղի ունեցած իրադարձությունները»,- նշել է Սերգեյ Լավրովը։

ԱԳ նախարաը, գնահատելով վրաց-ռուսական ներկայիս հարաբերությունները, ընդգծել է այն անոմալ է համարել` հույս հայտնելով, որ ժողովուրդը կհաղթահարի այդ երևույթը:

«Համոզված եմ, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորվեն: Մենք տեսնում ենք վրաց քաղաքական գործիչների, որոնք նպաստում են դրան: Առայժմ դրանք դեռ փոքր կուսակցություններ են իշխող վերնախավում, բայց ես համոզված եմ, որ մեր ավանդական, պատմական մերձեցումը կվերականգնվի, իսկ սադրիչները, ովքեր փորձում են թույլ չտալ Վրաստանին վերադառնալ Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններին, կմնան ամոթով»,- հավելել է Լավրովը:

Նախարարը հավելել է, որ վրացիները կարող են այժմ էլ ժամանել ՌԴ ու ստանալ մուտքի անցագիր` Թբիլիսիի մեր ՌԴ շահերի բաժնում այլ օտարերկրյա հաստատությունում:

https://www.youtube.com/watch?v=r_sHWqCvhYg&feature=emb_logo

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ